Սեւանի խնդիրների լուծման տեմպերը բավարար չեն, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2968 դիտում

Սեւանի խնդիրների լուծման տեմպերը բավարար չեն, ասել է ՀՀ նախագահը


Խորհրդակցություն Սեւանի հարցերի շուրջ
Խորհրդակցություն Սեւանի հարցերի շուրջ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Սեւանա լճի հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքը պետք է տեսանելի լինի ոչ միայն մասնագետների, այլեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:

Այսօր ՀՀ նախագահը հրավիրել էր խորհրդակցություն` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: 

ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը: Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: 

ՀՀ Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել, խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:

Մեր ընտրանին