«Թումո» կենտրոնի բացմանը ելույթ կունենա Սերժ Թանգյանը - Mediamax.am

16751 դիտում

«Թումո» կենտրոնի բացմանը ելույթ կունենա Սերժ Թանգյանը


Հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը
Հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը

Լուսանկարը` www.Bravo.am

Հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը
Հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը

Լուսանկարը` www.Bravo.am


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 14-ին "Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը ելույթ կունենա հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է “Թումո” հիմնադրամի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը:

 

Նա ասել է, որ հենց Սերժ Թանգյանին հրավիրելը  պայմանավորված է վերջինիս սոցիալական ակտիվությամբ եւ աջակցելու պատրաստակամությամբ:

 

«Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ասել է, որ  երգիչը 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ գործեր կկատարի Elect the Dead Symphony ալբոմից, իսկ համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:

 

Րաֆֆի Նիզիբլյանը նշել է, որ երգիչը Հայաստանում իր վերջին համերգից հետո ավելի մեծ լսարանի համար անվճար համերգ ունենալու ցանկություն էր հայտնել, որը կիրականանա օգոստոսի 14-ին: Նախնական հաշվարկով, այդ համերգին կարող են ներկա գտնվել մինչեւ 20.000 հանդիսատեսներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին