Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը - Mediamax.am

15058 դիտում

Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը


Լուսանկարը` http://www.coafkids.org

Լուսանկարը` http://www.coafkids.org

Լուսանկարը` http://www.coafkids.org

Լուսանկարը` http://www.coafkids.org


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Լոռու մարզի Դեբեդ համայնքում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման համար ներդրել է ավելի քան 3 մլն դոլար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին ծանոթացել է ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին:

 

Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում:

 

Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի գործիքներ ու գերժամանակակից միջավայր տրամադրել՝ համայնքներին խրախուսելով գործի դնել իրենց ողջ ներուժը:

 

«ՍՄԱՐԹ կենտրոնները դառնալու են գիտելիքի փոխանակման էպիկենտրոններ՝ խթանելու համար Հայաստանում խոստումնալից, սակայն դեռ աջակցության կարիք ունեցող համայնքների զարգացումը: ՍՄԱՐԹ կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսագիտությանն առնչվող նախագծեր», - հայտնում են հիմնադրամից:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նպատակ ունի կկրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի տարբեր մարզերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին