Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողքով անցնելիս կարելի է նկատել հայ զինվորների պատկերներ՝ նկարված երեխաների կողմից:
Ներկայացված 60 աշխատանքների հեղինակները Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնա Բանոյանի արվեստանոցի սաներն են:
Դեռեւս նախորդ տարի Գրականության թանգարանի գիտաշխատող Մարինա Հարոյանի եւ Մանկական պատկերասրահի տնօրեն Արմենուհի Իգիթյանի մտահաղացմամբ Գեղագիտության կենտրոնի հետ համատեղ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100 –ամյակին նվիրված «Ծաղկած Հայաստան» նախագիծը: Դրա շրջանակներում աշակերտները պատրաստեցին հինգ մետրանոց մեծ պաննո եւ քսան ավելի փոքր բատիկ աշխատանքներ:
Այս տարի եւս երեխաները շարունակել են ստեղծագործել նույն խորագրի ներքո՝ այս անգամ ներկայացնելով հայ զինվորներին նվիրված աշխատանքներ:
«Նման լարված, պատերազմական վիճակ չկար՝ դեռ տարվա սկզբին էին նախատեսել, որ պետք է զինվորներին պատկերող աշխատանքներ ստեղծենք: Բոլոր երեխաներն էլ գիտեն, որ մեր աշխատանքների թեման` «Ծաղկած Հայաստանը», հնարավոր է միայն հզոր բանակի առկայության դեպքում: Իմ որդին էլ այսօր կամավորների թվում առաջնագծում է: Հուսով ենք, որ մեր ցուցահանդեսը կոգեւորի մեր բոլոր զինվորներին», - մեզ հետ զրույցում նշել է Սոնա Բանոյանը:
7-ամյա Էլենը ստեղծագործելիս «իսկական զինվորին» տեսնելով է աշխատել. իր ծնողների ընկերն է` Ասատուրը:
Աղջիկը երազում է մի օր նամակ գրել զինվորներին, շնորհակալություն հայտնել ու ասել, որ գիտի` իրենք շատ քաջ են, որովհետեւ «մեր Հայաստան աշխարհն են» պաշտպանում:
Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: