Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ապրիլի 9-ին տեղի են ունեցել բողոքի ցույցեր` ի պաշտպանություն Արցախի։
Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հավաքն էր կազմակերպվում ֆրանսահայերի կողմից։ Այս անգամ համախմբվելու կոչ էր արել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը` դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան։
Այդ երկրի դեսպանատանը հարակից տարածքում էին հավաքվել թվով մոտ 2000 ֆրանսահայեր, որոնց ձեռքին «Ֆրանսիան զինում է, Ադրբեջանը` սպանում», «Ալիեւ` մարդասպան», «Մենք արցախցիների կողքին ենք» պաստառներ էին:
Նրանց ոգեւորելու եւ հակաագրեսորական կոչերով հանդես եկան Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող ֆրանսիացի եւ ֆրանսահայ գործիչներ։ Բոլորի խոսքը մեկն էր` «այսօր բոլորս արցախցի ենք եւ հաղթելու ենք մեր համախմբվածությամբ»։
Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան
Փարիզում Մեդիամաքս-ի սեփական թղթակից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: