Ապրիլի 10-ին Երեւանում Լռության երթ կանցկացվի - Mediamax.am

Մարտ 05, 2026
7049 դիտում

Ապրիլի 10-ին Երեւանում Լռության երթ կանցկացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ի երեկոյան Երեւանում կանցկացվի Լռության երթ՝ ի հիշատակ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների:

Նախաձեռնությունը պատկանում է մի խումբ ՀՀ քաղաքացիների, որոնք այս կապակցությամբ հանրային միջոցառման էջ են բացել Facebook-ում:

 

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջեւ, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին՝ ժամը 19:00-ին, Լռության երթ անցկացնել ի հիշատակ նահատակների»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

 

Լռության երթը կմեկնարկի Երեւանի Շահումյանի անվան հրապարակից դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացվի խորհրդանշական մոմավառություն։

 

Նախաձեռնողները խնդրում են բոլորին երթին մասնակցել մոմերով եւ ծաղիկներով:




Մեր ընտրանին