Երեւան: Մեդիամաքս: The Washington Post պարբերականը հրապարակել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի բաց նամակը:
«Ես գրում եմ այս նամակը Բաքվի բանտից, Ադրբեջանից, որտեղ ինձ 7,5 տարվա ազատազրկման են ենթարկել մի հանցագործության համար, որը ես չեմ կատարել: Իմ միակ «հանցագործությունը» հետաքննությունն էր բարձր մակարդակով կոռուպցիայի հետ կապված՝ կառավարությունում եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքում: Անցած շաբաթ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում էր՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Նախագահ Օբամայի կողմից նման միջոցառման հրավեր ստանալու համար նա ստիպված էր մի քանի քաղբանտարկյալների ազատություն շնորհել: Թեեւ նրանք դուրս են եկել բանտից, սակայն հնարավորություն չունեն լքել երկիրը՝ երկրից դուրս գալն արգելված է նրանց համար, եւ արդարությունը վերականգնված չէ: Ալիեւին այդ բանտարկյալները պետք էին Օբամայի ձեռքը սեղմելու կամ Համաշխարհային բանկից վարկ ստանալու համար, որպեսզի նա ֆինանսավորի իր տապալված արժույթը եւ ավերված տնտեսությունը՝ նավթի գնի անսպասելի անկումից հետո: Ալիեւն անխիղճ կերպով փորձում է շահագործել քաղբանտարկյալներին որպես վճար՝ սեփական արտաքին քաղաքական շահերն առաջ տանելու համար»,- գրում է Խադիջա Իսմայիլովան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: