ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի շենքում է - Mediamax.am

exclusive
4648 դիտում

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի շենքում է


Թեւան Պողոսյանը
Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունն այս պահին գտնվում է Եվրոպական Խորհրդարանի շենքում:

Այդ մասին Մեդիամաքսին տեղեկացրել է պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: Նա ասել է, որ քիչ անց մեկնարկելու է Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի նիստը:

 

Թեւան Պողոսյանը տեղեկացրել է, որ պատվիրակության վերադարձը նախատեսված է մարտի 24-ին եւ հույս է հայտնել, որ Բրյուսելի օդանավակայանը մինչ այդ կվերականգնի աշխատանքը:

 

Այսօր Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում երկու պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով կա շուրջ երկու տասնյակ զոհ:  Ավելի ուշ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Բրյուսելի կենտրոնում գտնվող մետրոյի երկու կայարաններում՝ «Մաալբեք»-ում եւ «Շուման»-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին