Աուդիո-պատմությունների մրցույթ՝ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից - Mediamax.am

4829 դիտում

Աուդիո-պատմությունների մրցույթ՝ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից


Լուսանկարը` http://www.mirrorspectator.com/


Երեւան: Մեդիամաքս: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժինը, Terra do Som ռադիոհաղորդումը եւ Պորտուգալիայի հանրային R T P/Antena 2 ռադիոն հայտարարում են «Երաժշտություն եւ ճամփորդություն. Հայկական պատմություններ» թեմայով վավերագրական աուդիո-պատմությունների մրցույթ:

Հայտերն ընդունվում են ռադիոհաղորդման պատրաստման համար, որը պատմելու է սփյուռքի համատեքստում երաժշտության ստեղծման եւ հայկական փորձ մասին:   

 

Դիմումներն ուսումնասիրվելու են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի, T P/Antena 2 ռադիոկայանի եւ Terra do Som ռադիոհաղորդման ստեղծագործական թիմի կողմից:

 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ.-ի մարտի 6-ը: Դիմումներն ընդունվում են terradosom@boca.pt. հասցեով:

 

Մրցույթի մանրամասների համար կարող եք այցելել այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին