Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 9-ից Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը հետ ստանալու նոր ընթացակարգ՝ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաեւ ներկայում վիզա ունեցող եւ այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար:
ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 9-ից վիզա ստացողներն իրենց անձնագրերը (որտեղ փակցված է վիզան) կարող են հետ ստանալ Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:
Հարցազրույցի ժամանակ դիմումը բավարարված դիմումատուներին էլեկտրոնային փոստով ծանուցվում է առ այն, որ վիզայով անձնագիրը կարելի է ստանալ Ամիրյան փողոցում գտնվող գրասենյակից: Անձնագիրը հետ ստանալու համար դիմողները կարող են լիազորել այլ անձի:
«Գիտենք, որ դեսպանատուն հասնելը հեշտ չէ: Հուսով ենք, որ այսպես դիմումատուների համար ավելի դյուրին կլինի: Առանց հավելյալ վճարման նրանք կկարողանան զբոսնելով գնալ ու ստանալ իրենց վիզայով անձնագիրը Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակից»,- ասել է ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Տուն:
Հարցազրույցի ժամանակ դիմողից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու պարագայում եւս դիմողը փաստաթղթերը կարող է հանձնել ՅՈՒՄԱԿՍ-ի գրասենյակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: