Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ բելգիացի հեղինակ-նկարազարդող Կլաաս Վերպլանկի` հայերեն թարգմանված «Խնձորապուր» (Applemoes) մանկական գրքի շնորհանդեսը:
Գիրքը հայերեն հրատարակելու գաղափարը պատկանում է գործարար Արմեն Կարապետյանին, իսկ թարգմանության հեղինակը Սամվել Ղռաթյանն է:
Միջոցառման կազմակերպիչները նշում էին, որ սա հնարավոր է հայալեզու մանկական առաջին գիրքն է, որի գլխավոր հերոսը ոչ թե մայրն է, այլ հայրը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շնորհանդեսի ընթացքում հավաքված երեխաներին ու ծնողներին ողջունեց դերասան Հրանտ Թոխատյանը` ներկայացնելով հեղինակին ու ընթերցելով գրքի հայերեն տարբերակը:
Այնուհետեւ Կլաաս Վերպլանկը պատասխանեց երեխաների հարցերին ու պատմեց գրքի ստեղծման նախապատմությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մի անգամ որդուս նկատողություն արեցի, նա էլ ասաց, որ այլեւս չի սիրում ինձ ու մենք այլեւս ընկերներ չենք: Ասացի նրան, որ հայրիկը կարող է նկատողություն անել որդուն եւ դա չի նշանակում, որ երեխան պիտի նեղանա: Որոշեցի որդուս տեսակետից ներկայացնել մեր առօրյան՝ գրքի տեսքով, որտեղ հայրիկը միշտ չէ, որ դրական հերոս է», - պատմեց նա:
2012 թվականին «Խնձորապուր»-ն Իսպանիայում ճանաչվել է տարվա լավագույն մանկական գիրք: Հեքիաթը երեք անգամ վերահրատարակվել է Բելգիայում, իսկ Կորեայում գիրքը վաճառվել է 100 հազար տպաքանակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: