Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգը վերականգնվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ:
Բարերարներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիլ Խաչատուրովը, Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:
Վերականգման համար նվիրատվություն է կատարել նաեւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
















