Սերժ Սարգսյանը ներկա կլինի Թբիլիսիի Սբ. Գեւորգ տաճարի վերաօծմանը - Mediamax.am

8680 դիտում

Սերժ Սարգսյանը ներկա կլինի Թբիլիսիի Սբ. Գեւորգ տաճարի վերաօծմանը


Լուսանկարը` https://upload.wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

 

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:

 

13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգը վերականգնվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ:

 

Բարերարներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիլ Խաչատուրովը, Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:

 

Վերականգման համար նվիրատվություն է կատարել նաեւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին