Երեւան: Մեդիամաքս: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել հայոց բանակին:
Շվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում, տեղեկանալով Արցախի հետ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակի կրած զոհերի մասին, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել հայտարարությամբ:
«Խոր ցավով իմացանք մենք զինվորների մահվան մասին: Մեր խոր ցավակացությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Մեր զինվորները հերոսներ են եւ նահատակներ, որովհետեւ նրանք արյուն են թափել հայրենիքի, մեր անկախության եւ իրավունքների համար: Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին: Մեր բանակը մեր հայրենիքի ապահովության եւ անկախության երաշխքին է: Վստահ ենք, որ քաջ զինվորներն իրենց մարտունակությամբ պարտության պիտի մատնեն Ղարաբաղի հողին մոտենալ փորձող թշնամու բոլոր ջանքերը»,- ասված է Արամ Ա-ի հայտարարությունում:
Վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Պաշտպանության բանակն ունեցել է 4 զոհ եւ 16 վիրավոր:
Արամ Ա-ի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին կարող եք կարդալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: