Սամվել Ալեքսանյանն եւ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել են շքանշանով - Mediamax.am

10610 դիտում

Սամվել Ալեքսանյանն եւ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել են շքանշանով


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել «Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանին եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

Հրամանագրերում ասված է, որ նրանք պարգեւատրվել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար»:

 

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացմանն աջակցած մի խումբ այլ գործարարների մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին