Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 17-ին ու 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի վեց դպրոցում բացվել է երեք մարզահրապարակ, մեկ մարզադաշտ եւ երկու դասասենյակ:
Մարզահրապարակներն ու դասասենյակները կառուցվել եւ վերանորոգվել են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)՝ 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում:
Այս ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ:
Մասնավորապես, Բերդի թիվ 1 դպրոցում վերանորոգվել ու կահավորվել է Ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին:
Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ Բերդի թիվ 1 դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք:
Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: Վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար:
Նոր մարզադաշտեր են կառուցվել Բերդի ավագ դպրոցում եւ թիվ 3 դպրոցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: