Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է բարեգործական միջոցառում, որին մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանն իր ստորագրությամբ գնդակներ է նվիրել «Հայկական Կարիտաս» ընկերության շուրջ 30 երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից ու Երեւանից: Երեխաներից 10-ը Հայաստանում բնակվող սիրիահայեր են:
«Tecbuy» եւ «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Մխիթարյանին նվիրել են «էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչ, որով էլ ֆուտբոլիստն ստորագրել է գնդակների վրա:
Մխիթարյանը ստորագրել է նաեւ անվանական 2 մարզաշապիկ եւ 20 գնդակ, որոնք հետագայում դրվելու են բարեգործական աճուրդի, իսկ գոյացած գումարը տրամադրվելու է Հայաստանի մանկատների սաներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: