Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Ատլանտա քաղաքի Հրեական համայնքի խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձեւ է ընդունել:
Բանաձեւում կոչ է արվում ԱՄՆ-ի ղեկավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (AAA), համագումարի Ջորջիա նահանգի գրասենյակի ղեկավար Վահան Քասաբյանը մասնակցել է օգոստոսի 18-ին Ատլանտայի քաղաքապետարանում Հրեական համայնքի խորհրդի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին ելույթով:
«Մեծ պատիվ էր Ատլանտայի հրեական համայնքին պատմել Հայոց ցեղասպանության մասին: Ընդունված բանաձեւը վկայում է տեղական համայնքների մակարդակով ցեղասպանությունների դեմ պայքարի քարոզարշավների իրականացման կարեւորությունը»,- ասել է համագումարի ներկայացուցիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: