UWC Dilijan-ի շենքն արժանացել է International Property Award-ին - Mediamax.am

11031 դիտում

UWC Dilijan-ի շենքն արժանացել է International Property Award-ին


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: RD Group ընկերության կառուցած UWC Dilijan քոլեջի շենքն արժանացել է International Property Awards 2015 մրցանակին:

UWC Dilijan College դպրոցը լավագույնն է ճանաչվել Public Services Development անվանակարգում:

 

Նշված անվանակարգում շինությունները գնահատվել են մի քանի չափանիշներով՝ շինարարության որակ, համալիրի ենթակառուցվածքի մշակում, գտնվելու վայր, ճարտարապետական եւ նախագծային լուծումներ, ինչպես նաեւ «կանաչ» տեխնոլոգիաներ: Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել շինության ճարտարապետական հայեցակարգին:  

 

«UWC Dilijan College-ը եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլեւ առհասարակ ԱՊՀ երկրների համար: Կիրառվել են նոր, այդ թվում՝ «կանաչ» շինարարության տեխնոլոգիաներ: Մենք հպարտանում ենք UWC Dilijan College-ի հաղթանակով եւ ուրախ ենք, որ նախագիծը գնահատվել է ըստ արժանվույն»,- ասել է RD Group հոլդինգի UWC Dilijan College նախագծի տնօրեն Դմիտրի Լետովը:

 

UWC Dilijan College-ը միակ ուսումնական հատատությունն է ԱՊՀ երկրների տարածքում, որը հավաստագրված է BREEAM-ի կողմից՝ շինարարության բնապահպանական չափանիշներին համապատասխանությամբ: Այս տարի քոլեջը պարգեւատրվել է նաեւ IGRA Green Roof Leadership Awards 2015 մրցանակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին