ԳԱԱ-ն ցանկանում է նոր Հայկական հանրագիտարան ստեղծել - Mediamax.am

5612 դիտում

ԳԱԱ-ն ցանկանում է նոր Հայկական հանրագիտարան ստեղծել


Լուսանկարը` wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը:

ԳԱԱ տարածած հաղորդագրության համաձայն՝ նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային եւ տպագիր տարբերակներով:

 

Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը:

 

Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թթ.:

 

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ Հայկական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:

 

1974–1987 թթ. հրատարակվել էր 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին