«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր կլինի Բաղրամյանում - Mediamax.am

1707 դիտում

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր կլինի Բաղրամյանում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ այսօր երեկոյան կլինեն Բաղրամյան պողոտայում, բայց ոչ որպես նախաձեռնող:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք ասել են, որ նախագահի հայտարարությունը չեն համարում իրենց պահանջների բավարարում եւ պայքարը շարունակելու են ինչպես փողոցում, այնպես էլ իրավական հարթությունում:

 

«Եթե նախագահի քայլը պարզապես իմիտացիա լինի, մենք ոչ միայն Բաղրամյանը, այլեւ մի քանի այլ խոշոր փողոցներ կփակենք: Մեր պահանջը շարունակում է նույնը մնալ՝ չեղարկում»,- ասել է նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

 

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ հավելել է, որ միայն փողոց փակելով արդյունքի հնարավոր չէ հասնել. «Մենք փորձելու ենք մասնագետների եւ հասարակության հետ քննարկել ու գտնել խնդրի լուծման միասնական ճանապարհը»:

 

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում աուդիտի անցկացման գործընթացում նախաձեռնության անդամների մասնակցությանը, նրանք նշել են, որ նախագահի հայտարարությունից հետո դեռ հստակեցված չէ, թե որն է լինելու իրենց դերը, ինչ լիազորություններ են ունենալու եւ ովքեր կարող են մասնակցել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին