«Ոչ թալանին». Վերադառնանք Ազատության հրապարակ - Mediamax.am

1394 դիտում

«Ոչ թալանին». Վերադառնանք Ազատության հրապարակ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է արել Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ եւ այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»:

Միաժամանակ նա նշել է, որ եթե որոշ ցուցարարներ ցանկանում են մնալ Բաղրամյան պողոտայում, դա իրենց որոշումն է: Վաղինակ Շուշանյանը կոչ է արել չտրվել սադրանքներին:

 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ասել էր, որ ժամը 23:00-ին ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին