ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի - Mediamax.am

5162 դիտում

ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի


Լուսանկարը` battery.com.ua


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր ասել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության` Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության աուդիտը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Մաքսիմ Սոկոլովն ասել է Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը` արձագանքելով աուդիտի անցկացման վերաբերյալ վերջինիս առաջարկին:

 

Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀԷՑ-ի գործունեության մանրազնին աուդիտ անցկացնել`փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Մաքսիմ Սոկոլովն ասել է, որ աուդիտին կներգրավվեն փորձագետներ, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները, եւ այդ ամենը կիրականացվի առավելագույնս բաց եւ թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի եւ միանշանակ լինի իրավիճակը, եւ ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

 

Անդրադառնալով ՀԷՑ-ի գործունեությանը` Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը:

 

Ամենակարեւորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով եւ դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

 

Այսօր հինգերորդ օրն է, որ հազարավոր ցուցարարներ փակել են Բաղրամյան պողոտան` պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին