Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին ասել է, որ իրենք տեղեկություն են ստացել այն մասին, որ քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան ու երթ են անում։
Օսիպյանը հորդորել է կարճ ժամանակահատվածում բացել Մաշտոցի պողոտան, զգուշացնելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի կտրուկ գործողությունների։
Բողոքի ակցիայի համակարգողներից Մաքսիմ Սարգսյանն ասել է, որ իրենք Մաշտոցի պողոտան փակելու մասին տեղեկություն չունեն եւ նման բան չեն նախաձեռնել։ «Միայն տեղյակ ենք, որ քաղաքացիները իրազեկման երթի են դուրս եկել», - ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: