Ցուցարարները ներկայացրել են երեք հիմնական պահանջ - Mediamax.am

6996 դիտում

Ցուցարարները ներկայացրել են երեք հիմնական պահանջ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է իրենց հիմնական պահանջները:

Դրանք են.

 

«1. Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:

 

2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:

 

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաեւ պատժել նրանց անօրինական հրաման տվողներին»,- ասված է նախաձեռնության հաղորդագրությունում:

 

Այսօր հինգերորդ օրն է, ինչ ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին