Երեւանում կքննարկվի «Իսլամական պետության» վերելքի խնդիրը - Mediamax.am

5345 դիտում

Երեւանում կքննարկվի «Իսլամական պետության» վերելքի խնդիրը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը Երեւանում կանցկացնի Rose-Roth 89-րդ սեմինարը:

Սեմինարի խորագիրն է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում»:

 

Սեմինարի թեմաներն են՝

 

- «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն»;

 

- «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա)»;

 

- «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»;

 

- «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»;

 

- «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»;

 

- «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները»;

 

- «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»;

 

- «Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին