Կառավարության նոր մասնաշենքը կշահագործվի նոյեմբերին - Mediamax.am

6227 դիտում

Կառավարության նոր մասնաշենքը կշահագործվի նոյեմբերին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կառավարության նոր մասնաշենքը, որը կառուցվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին:

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

«Շինարարության ավարտը նախատեսված էր 2016թ. փետրվարին, սակայն մենք ժամկետից առաջ ենք ընկել»,- ասել է նա:

 

Ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցադրման՝ Նարեկ Սարգսյանն ասել է, որ սեպտեմբերին կավարտվի շենքի շինարարությունը, որին կհաջորդեն գույքի համալրման աշխատանքները:

 

Կառավարության նոր շենքում տեղակայվելու են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների ու մի քանի այլ նախարարություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին