Նուբար Աֆեյան. Երբեք մի՛ հանձնվեք - Mediamax.am

4569 դիտում

Նուբար Աֆեյան. Երբեք մի՛ հանձնվեք


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը:

 

«Ձեռնարկատիրական նորարարություններ՝ փոխակերպելով առողջությունն ու կայունությունը» (Entrepreneurial Innovations Transforming Health and Sustainability) դասախոսության ընթացքում Նուբար Աֆեյանը ներկայացրեց ստարտափ հիմնելու իր առաջին փորձը եւ քաջալերեց ներկաներին նոր ընկերություն հիմնելու ճանապարհին չերկնչել դժվարություններից:

 

Նուբար Աֆեյանը կատակեց, թե ինքը խորհուրդ չի տալիս դաջվածքներ անել, սակայն սկսնակ ձեռներեցների համար «Երբեք մի հանձնվիր» (Don’t Ever Give Up) դաջվածքը կատարյալ տարբերակ է:

 

Ամերիկահայ գործարարը համոզված է, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը հարկավոր է դարձնել ուսումնական դիսցիպլին եւ ինչպես մյուս առարկաները՝ դասավանդել համալսարաններում:

 

Ներկայացնում ենք հատվածներ Նուբար Աֆեյանի ելույթից:

 

Ինչպե՞ս սկսել

 

Ես նոր էի ավարտել համալսարանը եւ պաշտպանել ատենախոսությունս, երբ որոշեցի ստարտափ ընկերություն հիմնել: Դա այնքան էլ հեշտ չէր, հատկապես երբ ամերիկյան ազգանուն եւ երկար տարիների փորձ չունես: Ես հավատում էի, որ ամեն ինչ փոխվելու է: Հարկավոր էր «դուրս գալ արկղից» եւ ռիսկի դիմել: Շատերը չեն հիշի, բայց 1987թ. հոկտեմբերի 20-ին, երբ որոշեցի հիմնել իմ ընկերությունը, նախորդել էր «Սեւ երկուշաբթին», երբ Մեծ դեպրեսիայից հետո առաջին անգամ փլուզվել էր ֆոնդային շուկան:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Ես սկսեցի այդ իրադարձությունից մեկ օր հետո եւ բացարձակապես չգիտեի, թե ինչ կապ ունի ֆոնդային շուկայի փլուզումը ստարտափների հետ: Սակայն շատ արագ հասկացա, որ ողջ տնտեսությունը փոխկապված է եւ այն մարդիկ, ովքեր հսկայական ռիսկեր էին ներդնում նոր տեխնոլոգիաների ոլորտում, պետք է լավ գործեին այլ ոլորտներում եւս: Իհարկե, շուկայի փոփոխական լինելն ազդեցություն ունեցավ ստարտափ ընկերությունների վրա: Միեւնույն ժամանակ՝ ես հասկացա, որ եթե շատ ես վախենում ֆինանսական անկայունությունից, ուրեմն նոր տեխնոլոգիաների ոլորտը քեզ համար չէ: Ստարտափ վարելը չափազանց փոփոխական եւ անկանխատեսելի գործ է, սակայն երբ այն հաջողում է, ոգեւորիչ եւ ցնցող ազդեցություն է ունենում: Հավատացեք՝ արդյունքն արդարացնում է բոլոր ջանքերը:

 

90-ականներին իմ առաջին նախաձեռնությունն աշխատեց: Այդ ժամանակ մարդիկ նորարարության քաղց էին զգում: Չնայած 25 տարի անց էլ նրանք նմանատիպ նախաձեռնությունների կարիքն ունեն: Ինչ ոլորտում էլ որ սկսելու լինեք ձեր բիզնեսը, մտապահեք՝ արդյո՞ք աշխարհը, մեծ ընկերությունները կամ սպառողներն ունեն ձեր նորարարության կարիքը:  Երբ առաջին անգամ հաջողության հասա, երկու ցանկություն առաջացավ՝ կամ պետք է վազեի եւ հայտնեի բոլորին, որ ես հաջողակ եմ, կամ էլ փորձեի կրկնել իմ սկսած գործը եւ տեսնեի՝ ուրիշ ի՞նչ հնարավորություններ կան:

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դարդ մի արեք կամ Take it easy

 

Որպես ձեռներեց՝ պետք է զգուշացնեմ, որ կարիք չկա ինքներդ ձեզ չափազանց լուրջ վերաբերվեք, քանի որ դուք փորձելու եք գրավել տարածություններ, որտեղ նախկինում ոչ ոք չի եղել: Եթե կարծում եք, որ դուք ավելի լավ դատողություն կամ բնազդ ունեք, որը ձեզ կարող  է առաջնորդել դեպի հաջողություն, չարաչար սխալվում եք:

 

Պատչ Ադամսը հիմա Հայաստանում է եւ կատակների մասին ավելի շատ բան կասի, իսկ ես կասեմ, որ ստարտափով զբաղվելը նման է ծաղրածուի աշխատանքին այն առումով, որ ինքներդ ձեզ պետք է լուրջ չվերաբերվեք: Կատարյալ խելահեղություն է, երբ մտքներիդ մի բան է փչել, եւ դուք համոզված չեք՝ արդյոք այն կաշխատի, թե՞ ոչ, բայց ներդրողներին պետք է համոզեք ֆինանսավորեն ձեր գաղափարը: Միեւնույն ժամանակ, պետք է մարդկանց համոզեք , որ թողնեն իրենց աշխատանքն ու միանան ձեզ:

 

Հավատացեք, նույնիսկ եթե 100%-ով վստահ չեք, որ ճիշտ եք, դուք կարող եք համոզել ուրիշներին: Միայն թե ամեն ինչին լուրջ մի նայեք, մի քիչ հիմար ու խենթ եղեք:

 

Ձախողումներ եւ մահեր

 

«Ձեռներեց» բառը (ֆրանսերեն՝ entrepreneur ) անգլերեն թարգմանվում է undertake, այն է՝ հանձն առնել: Փոքր ինչ հեգնական է, որ անգլերեն undertaker բառը բնորոշում է թաղման կազմակերպչին: Ես չէ, որ պետք է ձեզ զգուշացնեմ, որ այս ոլորտում շատ մահեր են լինում: Ամեն ինչի հիմքում պետք է լինի այն համոզմունքը, որ եթե սկսում ես ստարտափ, ուրեմն պետք է հաջողության հասնես:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, այս ոլորտում ձախողումները շատ են, բայց կան նաեւ անսահմանափակ հնարավորություններ: Երկրորդ իրողությունն այն է, որ սա շատ լարված ոլորտ է: Լավ է, եթե վախի զգացում ունենաք, քանի որ դա թույլ կտա մշտապես զգոն լինել: Եթե չեք վախենում, ուրեմն ձեր գործում ռիսկ եւ նորարարություն չկա:

 

Մտածեք 4 հիմնական ուղղություններով

 

Երբ գործ եք ունենում տեխնոլոգիական ձեռներեցության հետ, մտածեք հիմնական 4 ուղղություններով: Առաջին, արդյո՞ք դա տեխնիկապես հնարավոր է: Սովորաբար դա պետք է լինի մի բան, որ նախկինում երբեք չի արվել եւ հարկավոր է գնահատել, հեշտ է արդյո՞ք դրանով զբաղվելը: Երկրորդ, այն պետք է ցանկալի լինի լայն կամ աճող շուկայի համար: Երրորդ, կարո՞ղ եք իրականում առաջարկել պրոդուկտ կամ ծառայություն, որը կհասցնեք սպառողներին եւ գումար կվաստակեք: Մյուս ուղղությունը պաշտպանված լինելն է: Խոշոր ընկերությունները հեշտությամբ կարող են ապաբրենդավորել փոքր ընկերությանը, իջեցնեն գները եւ շուկայից դուրս մղեն ձեզ:

 

Հաջողակ ձեռներեցի հատկանիշները

 

Եթե դուք ձեռներեց եք, հնարավոր է, որ ձեր բարեկամներն ու հարազատները նախատեն ձեզ ասելով, որ դուք խելագար եք եւ հարկավոր է իսկական աշխատանք գտնել: Հնարավոր է ձեզ զգաք, ինչպես հսկայական բարձրության վրա աշխատող շինարարները, որոնց կյանքը վտանգված է, բայց դա ձեզ չպետք է վախեցնի ճիշտ այնպես, ինչպես նրանց չի վախեցնում այդ բարձրությունը:

 

Հարց է առաջանում, ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա հաջողակ ձեռներեցը: Կան մի շարք այդպիսի կարողություններ՝ լավ վաճառելու, շուկայում հարմարվելու, ոգեշնչելու եւ առաջնորդելու, աշխատանքը ճիշտ պլանավորելու, հաղորդակցվելու եւ այլն: Սակայն ամենից կարեւորը «անուղղելի լավատես » լինելն է (Paranoid optimist):

 

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անպատկառության հասնող լավատեսությունը կստիպի աշխարհն ավելի լավը տեսնել, քան այն կա իրականում: Եթե այդպիսի մտավիճակ ունենաք եւ այդպիսի մթնոլորտ ստեղծեք թիմում, ապա հաջողության կհասնեք:

 

Դարվինիզմն ու ստարտափերը

 

Ես հավատում եմ, որ ստարթափերը եւ նորարարությունը էվոլյուցիոն գործընթացներ են: Գոյության պայքարը էվոլյուցիայի բաղադրիչներից է. դու մահվան վտանգի առջեւ ես եւ կան շատ վտանգներ, բայց փորձում ես փրկվել: Շարունակ մտածում ես ավելի լավ լուծումների մասին, ինչը համապատասխանում է էվոլյուցիայի օպտիմալացման մոտեցմանը:

 

Ինչպես որ էվոլյուցիոն տեսության մեջ, ստարտափ ընկերության շարժիչ ուժերն են փոփոխականությունը, բնական ընտրությունն ու բազմազանությունը:

 

Ձեռներեցությունը՝ ապագայի մասնագիտություն

 

Կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո մարդիկ այլ կերպ կընկալեն ձեռներեցներին: Ոչ թե որպես որոշակի աշխատանք կատարողների, այլ որպես որոշակի մասնագիտության կրողների, որը կարելի է սովորել համալսարարնում: 150 տարի առաջ էլ բժշկի մասնագիտությունը չկար, այն մարդիկ որ կարողանում էին բուժել մյուսներին, հրաշագործներ էին համարվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարզապես իրար մի շարք նորմեր պետք է սովորեցնենք, համաձայնության գանք մի շարք հարցերում եւ ձեռներեցությունը դարձնենք մասնագիտություն: Կարծում եմ, որ մեր հասարակությունը մտածում է, որ միակ տեխնոլոգիական ձեռներեցը Սթիվ Ջոբսն է, եթե դու Սթիվ Ջոբսը չես, ուրեմն ձեռներեց չես: Կատարյալ խելահեղություն է:

 

Պետք է պատրաստ լինեք հաճախ սխալվել: Ո՞ր համալսարանում են սովորեցնում, որ կարելի է սխալվել եւ քաջալերանք ստանալ դրանից հետո: Կարծում եմ, որ բացարձակապես ճիշտ կամ սխալ գաղափարներ չկան, կան պարզապես տարբեր մոտեցումներ: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս ավելի լավ գործել: Սովորեք հիմար լինել: Ինչպե՞ս կարող եք ճիշտ կամ սխալ լինել մի բանում, որը նորարարություն է, որի մասին նախկինում երբեք չեն խոսել:

 

Խորհուրդ հայ ձեռներեցներին

 

Հայ երիտասարդները կարող են ձեռներեցությամբ զբաղվել ֆինանսական նպատակներով կամ բարելավելու համար այն ոլորտը, որտեղ աշխատում են, բայց նրանք իրենց տաղանդը գլխավորապես պետք է օգտագործեն Հայաստանը զարգացնելու համար:

 

Նուբար Աֆեյանի մտքերը գրի է առել Մարիամ Մանոյանը

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին