Նաիրա Մուրադյանը պատմում է «Քնքուշ բվերի» պատմությունը - Mediamax.am

exclusive
13476 դիտում

Նաիրա Մուրադյանը պատմում է «Քնքուշ բվերի» պատմությունը


Յուլիա Ռուդիցկայա
Յուլիա Ռուդիցկայա
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Ալեքսեեւ
Ալեքսեյ Բուդովսկիյ
Ալեքսեյ Բուդովսկիյ
Ալեքսեյ Բուդովսկիյ
Ալեքսեյ Բուդովսկիյ
Անդրեյ Բախուրին
Անդրեյ Բախուրին
Գայանա Մաթեւոսյան, Շամիլ Յուսուպով
Գայանա Մաթեւոսյան, Շամիլ Յուսուպով
Զոյա Կիրեեւա
Զոյա Կիրեեւա
Իվան Մաքսիմով
Իվան Մաքսիմով
Մարինա Ռոսետ
Մարինա Ռոսետ
Մաշա Յակուշինա, Նատալյա Բերեզովայա
Մաշա Յակուշինա, Նատալյա Բերեզովայա
Միխայիլ Տումելյա
Միխայիլ Տումելյա
Մոնիկ Ռենո, Սյուզաննա Սզաբո, Եվգենիյա Պաշկինա
Մոնիկ Ռենո, Սյուզաննա Սզաբո, Եվգենիյա Պաշկինա

Լուսանկարը` Ս.Կապկով

Նաիրա Մուրադյան
Նաիրա Մուրադյան

Լուսանկարը` Ս.Կապկով

Նատալյա Միրզոյան
Նատալյա Միրզոյան
Նատալյա Սկրյաբինա
Նատալյա Սկրյաբինա
Երգի առաջին կատարումը 2005թ. Կռոկին: Բուի դիմակով Սերգեյ Կապկովն է
Երգի առաջին կատարումը 2005թ. Կռոկին: Բուի դիմակով Սերգեյ Կապկովն է

Լուսանկարը` Նատալյա Բերեզովայա

Ռիմ Շարաֆուտդինով, Վլադիսլավ Զայնուլին
Ռիմ Շարաֆուտդինով, Վլադիսլավ Զայնուլին
Սաշա Սվիրսկիյ
Սաշա Սվիրսկիյ
Սվետլանա Անդրիանովա
Սվետլանա Անդրիանովա
Սերգեյ Մերինով, Նատալյա Սոկոլովա
Սերգեյ Մերինով, Նատալյա Սոկոլովա
Երգի խոսքերը Միխայիլ Տումելյայի երգարանից
Երգի խոսքերը Միխայիլ Տումելյայի երգարանից
Յուլիա Տխայ, Ռամիլ Ուսմանով, Դանիլա Պոլետիկին
Յուլիա Տխայ, Ռամիլ Ուսմանով, Դանիլա Պոլետիկին

Ապրիլի 23-ին համացանցում հայտնվեց «Les Pires» խմբի «Совы нежные» երգի հիման վրա նկարահանված անիմացիոն տեսահոլովակը: 2005թ-ին, «Կռոկ» անիմացիոն փառատոնի ժամանակ, այս երգը դարձավ անիմատորների հիմնը: Ինը տարի անց աշխարհի տասը քաղաքից 20 անիմատոր համախմբվեցին եւ ստեղծեցին այս մուլտֆիլմը, որի դիտումից հետո արձանագրվում է տրամադրության միանշանակ բարձրացում: 

 

Քսան անիմատորների թվում է նաեւ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը, ում Մեդիամաքսը խնդրեց պատմել տեսահոլովակի նախապատմության եւ ԲՈՒն ստեղծման մասին:

 

Պատմում է Նաիրա Մուրադյանը

 

«Совы нежные»-ն ի հայտ եկավ 2005թ-ի «Կռոկին»՝ անիմատոր Ալեքսեյ Բուդովսկու շնորհիվ: Երեկոյան նստած էինք նավի տախտակամածին, երբ նա միացրեց այդ երգը, որն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը՝ շատ «մերն» էր: Ոչ ոք տեղյակ չէր, ով է երգում, նույնիսկ սկզբում չէինք հասկացել, որ ռուսերեն լեզվով է, կարծում էինք՝ սերբերեն է: Ավելի ուշ պարզվեց, որ կատարում է ֆրանսիական «Les pires» խումբը, երգն էլ բավականին հին է՝ 1994 թվականին է գրվել:

 

 

Այդ օրվանից սկսած «Совы нежные»-ն լսվեց (եւ կատարվեց) անթիվ-անհամար անգամներ եւ դարձավ անիմատորների երբեք չմոռացվող հիմնը: 

Երգի առաջին կատարումը 2005թ. Կռոկին: Բուի դիմակով Սերգեյ Կապկովն է Երգի առաջին կատարումը 2005թ. Կռոկին: Բուի դիմակով Սերգեյ Կապկովն է

Լուսանկարը` Նատալյա Բերեզովայա

Երգի հիման վրա flashmob ստեղծելու գաղափարը ծնվեց մեկ տարի առաջ՝ անիմատորներ Մաշա Յակուշինայի, Նատալյա Միրզոյանի եւ Սվետլանա Անդրիանովայի խոսակցության արդյունքում՝ հերթական անգամ երգը լսելուց հետո:

 

Խոսակցությանը ներկա էր նաեւ լրագրող, «Կռոկի» մամուլի քարտուղար Սերգեյ Կապկովը, ով իր վրա վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը եւ հետագայում դարձավ մուլտֆիլմի պրոդյուսերը: Նա գրեց  փառատոնի մասնակիցներին, այդ թվում՝  ինձ: Իհարկե, մեծ ուրախությամբ համաձայնվեցի:

 

Կլիպի ստեղծմանը մասնակցել է 20 անիմատոր՝ աշխարհի 10 քաղաքից (ի դեպ, այդ 20-ից երեքը հայ են): Յուրաքանչյուրին «բաժին էր հասնում» էր 6 վայրկյան (երգի մեկական տող), բացառությամբ Բուդովսկու, ով նկարեց «նախաբանը» եւ Ալեքսեյ Ալեքսեեւի, ում բվիկները հայտնվում են ողջ կլիպի ընթացքում: 

 

Նման համատեղ աշխատանքը կոչվում է բուրիմե, երբ յուրաքանչյուր մասնակից առանձին պատրաստում է իր կտորը՝ չիմանալով, թե ինչ են անում մյուսները, իսկ վերջում բոլոր կտորները միացվում են իրար: Դժվար է պատկերացնել, թե արդյունքում ինչպես է այդ ամենը «կպնելու» եւ համահունչ դիտվելու, կարեւորը ռիթմը պահելն է:

 

Մեկ օրում երկու տարբերակ նկարեցի: Առաջինը բավականին բարդ էր, Փարաջանովյան տարրերով, հետո որոշեցի շատ ավելի պարզ, սեւ-սպիտակ տարբերակն անել, որն էլ ուղարկեցի Սերգեյ Կապկովին:

Նաիրա Մուրադյան Նաիրա Մուրադյան

Լուսանկարը` Ս.Կապկով

Ուղարկելիս մի քիչ հուզվում էի, քանի որ չգիտեի, մնացածները ինչ են պատրաստել, բայց մոտավորապես տեղյակ էի, թե ինչ վարպետներ են մասնակցում այս նախագծին: Լավ է, Կապկովը աշխատանքս շատ հավանեց, ասաց,  որ այն նրբաճաշակ է ու «հավես»:

 

Մեկ տարի անց մուլտֆիլմը պատրաստ էր եւ Կապկովն ինձ ուղարկեց վերջնական տարբերակը, բայց խնդրեց, որ ոչ մեկին դեռ ցույց չտամ: Շատ հավանեցի՝ բարի, ուրախ մուլտֆիլմ է ստացվել, որի վրա աշխատել են անիմացիայի մեծ վարպետներ, օրինակ՝ Միխաիլ Տումելյան, Իվան Մաքսիմովը, Մաշա Յակուշինան եւ շատ ուրիշներ: Եվ կարեւորն այն է, որ բոլորին անձամբ ճանաչում ես, միասին հիանալի ժամանակ եք անցկացրել, ֆիլմեր դիտել, քննարկել, սովորել եւ ի վերջո համատեղ լավ աշխատանք կատարել:

Մոնիկ Ռենո, Սյուզաննա Սզաբո, Եվգենիյա Պաշկինա Մոնիկ Ռենո, Սյուզաննա Սզաբո, Եվգենիյա Պաշկինա

Լուսանկարը` Ս.Կապկով

Մուլտֆիլմի պրեմիերան մոտեցրեցին «Իկար» անիմացիոն մրցանակաբաշխության բացմանը: Համացանցում այն պաշտոնապես հայտնվեց ապրիլի 23-ին եւ միանգամից գտավ իր հանդիսատեսին:

 

Այժմ բոլորը «հավեսի են ընկել» եւ մտածում են նոր բուրիմե ստեղծելու ուղղությամբ:

 

Մի քիչ «Կռոկ»-ի մասին

 

«Կռոկ»-ը ռուս-ուկրաինական ամենամյա անիմացիոն ֆիլմերի  միջազգային փառատոն է, որը գործում է 1989թ-ից: 1991թ-ից ի վեր այն անց է կացվում նավի վրա. մի տարի նավը անցնում է Դնեպրով եւ մտնում է Սեւ ծով, հաջորդ տարի այն լողում է Վոլգայով:

 

«Կռոկը» երկու անփոփոխ նախագահ ունի. ռուսական կողմից հանդես է գալիս ռեժիսոր եւ նկարիչ Էդուարդ Նազարովը, Ուկրաինան ներկայացնում է ռեժիսոր Դավիթ Չերկասկին: 2008թ-ից փառատոնի պատվավոր նախագահը ռեժիսոր Յուրի Նորշտեյնն է: Փառատոնին «Կռոկ» անվանումը տվել է հանրահայտ նկարիչ-մուլտիպլիկատոր Գարի Բարդինը: Ուկրաիներենից այն թարգմանվում է որպես «քայլ»:

 

Նավի վրա ներկա են լինում միայն մասնակիցները եւ ժյուրիի անդամները՝ ոչ միայն ԱՊՀ երկրներից, այլեւ Անգլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից: Մրցույթային ֆիլմերի դիտումից եւ վարպետության դասերից բացի ոչ պակաս կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ պարերը, երգերը եւ խաղարկությունները: Հատկապես ուշագրավ են Կռոկի կառնավալները, որոնց ժամանակ  մասնակիցները մարմնավորում  են մուլտֆիլմերի հերոսներին, կամ ներկայացնում են կյանքից ինչ-որ զվարճալի դրվագներ:

 

Հայտնի չէ, թե ռուս-ուկրաինական ներկայիս հարաբերությունները ինչպես կանդրադառնան «Կռոկի» վրա: Հուսանք, որ քաղաքական իրավիճակը, այնումենայնիվ, չի խոչընդոտի աշխարհում ամենահեղինակավոր անիմացիոն փառատոններից մեկի գործունեությանը:

 

«Les Pires»-ն ու մադեմուազել Գրյունը

 

Պարզվեց, որ «Совы нежные» երգը բավականին սիրված է եղել շատերի կողմից: Ժամանակին ռուսական համացանցի օգտատերերը երգից ոգեշնչված ստեղծել են բուերին նվիրված «Совы нежные» ինտերնետ-հանրությունը, որտեղ տեղադրում էին բուերին վերաբերող տեղեկատվություն, լուսանկարներ, բացիկներ եւ այլն: Հենց բուերի սիրահարներն էլ պարզել են որոշ փաստեր՝ երգը կատարող խմբի եւ տեքստի հեղինակի մասին: 

 

«Les Pires»-ը ֆրանսիական խումբ է, չորս սկավառակ է թողարկել, վերջինը՝ 1999թ-ին:

 

«Совы нежные» երգի երաժշտությունը գրել է խմբի դաշնակահար Ժան-Պյեր Լեկոռնուան, իսկ տեքստի հեղինակը ուսանողուհի, ռուսագետ Ժյուլի Գրյունն է, ով մինչ այդ երկու տարի ստաժավորվել էր Ռուսաստանում եւ գերազանց տիրապետում էր ռուսերենին: Ասում էին, որ մադեմուազել Գրյունին բնորոշ էր խոսելու պոէտիկ ոճը, ինչը բացատրում է «Совы нежные» գեղեցիկ եւ անսովոր բառակապակցությունը:

 

Աննա Բուբուշյան

 

Լուսանկարները տրամադրել է Ս.Կապկովը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին