100 պաստառ մետրոյում՝ նվիրված 100-րդ տարելիցին - Mediamax.am

4808 դիտում

100 պաստառ մետրոյում՝ նվիրված 100-րդ տարելիցին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում այսօր բացվել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների «Հայոց մեծ եղեռնը ուսանողների աչքերով» ցուցահանդեսը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են Դիզայնի եւ զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողների 100 աշխատանքները:

 

«Ամեն մի աշխատանքի կողքով անցնելիս տեսնում ենք հեղինակի ընտանիքի փոխանցած հուշը, այս աշխատանքների մեջ հոգի է դրված: Ոչինչ չի մոռացվի, բոլորն ապրում են՝ իրենց մեջ այդ խոր ցավը կրելով»,- ասել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

 

Դիզայնի եւ զբոսաշրջության ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանն էլ նշել է, որ որպես երեւույթ ցուցահանդեսը բացառիկ է, իսկ լսարանը՝ բավական մեծ:

 

«Շնորհակալություն եմ հայտնում մասնակիցներին եւ ուսանողներին: Որպես դիտորդ եւ որպես պրոֆեսիոնալ կարող եմ ասել, որ շատ արժեքավոր աշխատանքներ են: Կոլեգաներս նույնիսկ զարմացել են, որ ուսանողների ուժերով արված ցուցահանդեսն այսպիսի որակ ունի»,- ասել է դեկանը:

 

Ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Օռլովան իր աշխատանքում Թուրքիան պատկերել է մուլտֆիլիմի հայտնի հերոս Պինոկիոյի տեսքով, որը ցույց է տալիս, թե ինչպես է թուրք ազգը 100 տարի շարունակ կրկնում նույն ստերը:

 

«Ցուցահանդեսն ինձ մեծ էմոցիաներ տվեց, փորձել եմ ներկայացնել այն, ինչ զգացել եմ»,- նշել է ուսանողուհին:

 

Համալսարանի ուսանողներն իրենց աշխատանքներով կմասնակցեն նաեւ ապրիլի 24-ի ավանդական ջահերով երթին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 27-ը:

 

Մետրոպոլիտենի ղեկավարությունը տարածքը տրամադրել է անվճար, ցուցահանդեսին աջակցել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին