«ՀԲԸՄ զրույցներ»՝ Հայաստանի ապագայի մասին - Mediamax.am

3372 դիտում

«ՀԲԸՄ զրույցներ»՝ Հայաստանի ապագայի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Հարությունյանը
Արմեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփի Բալյանը
Արփի Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բագրատ եպս. Գալստանյանը
Բագրատ եպս. Գալստանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում շարունակվում եմ «ՀԲԸՄ զրույցներ»-ը: Երկրորդ օրվա քննարկման թեման էր «Հայկական պետականության կերտման մարտահրավերները»:

 

Քննարկումը սկսվեց Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլու «Ինչո՞ւ են ձախողում ազգերը» զեկույցով: Անդրադառնալով Հայաստանի օրինակին՝ Աջեմողլուն ասաց. «Հայաստանի խնդրի հիմնական մասն այն չէ, որ երկիրը գտնվում է անբարենպաստ աշխարհագրական դիրքում կամ ունի մշակութային եւ արժեքային խնդիրներ: Խնդիրը կապված է քաղաքական համակարգի հետ, որն անհրաժեշտ է մաքրել եւ դրա միջոցով բարելավել պետության հնարավորությունները, ապահովել որակյալ հանրային ծառայություններ, խթանել գործարարությունը եւ նորարարությունը»:

 

Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հայտնել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպս. Գալստանյանը, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության ծրագրի տնօրեն Արփի Բալյանը:

 

Ներկայացնում ենք որոշ մտքեր բանախոսների ելույթներից:

 

Արմեն Հարությունյան. Պետք է ստեղծել ոչ թե միակենտրոն, այլ բազմակենտրոն քաղաքական համակարգ, որտեղ բացակայում է քաղաքական գաղափարախոսության մենաշնորհացումը եւ գոյություն ունի իրական բազմակուսակցականություն: Կարեւոր է ապահովել մրցակցություն թե քաղաքական, եւ թե տնտեսական համակարգերում:

Արմեն Հարությունյանը Արմեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ Հայաստանի համար կարեւոր տնտեսական ինստիտուտներն են կրթությունը եւ մշակույթը. ինչպիսի քաղաքացի ձեւավորենք, այնպես էլ կգործեն ինստիտուտները:

 

Արփի Բալյան. Կարծում եմ, զարգացման ոչ մի մոդել, որը կարող է արդարացնել իրեն այլ երկրներում, Հայաստանում չի գործի: 

Արփի Բալյանը Արփի Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա պետականության կառուցման գործում: Գովելի կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը՝ որպես հայ, երկրի զարգացման համար ներդրի այնքան, ինչքան պարտավոր է:

 

Բագրատ եպս. Գալստանյան. Իրավունքները մարդու անօտարելի մասն են, սակայն կարծում եմ, մենք ռմբահարված ենք իրավունքի մշակույթով: Մենք պետք է զարգացնենք պատասխանատվության մշակույթը՝ հիմնական շեշտը դնելով կրթության վրա: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն կրի իր երկրի համար, իր դիմացինի համար, եւ իր ընտանիքի համար:

Բագրատ եպս. Գալստանյանը Բագրատ եպս. Գալստանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Սարգսյան. Վստահ եմ, որ 25 տարին պետական շինարարության համար մեծ ժամկետ չէ: Մեզանից յուրաքանչյուրն էլ ուզում է, որ մեր օրոք եւ մեր ձեռքերով պետությունը փոխվի դեպի լավը, սակայն պետական շինարարության համար 25 տարին նույնիսկ մեկ ակնթարթ չէ: Եթե նայենք Խորհրդային Հայաստանի անցած 70 տարիներին, կտեսնենք, որ հիմնական համակարգային փոփոխությունները տեղի են ունեցել տասնամյակների աշխատանքի շնորհիվ: Սա չի նշանակում, որ պետք է ձեռքերս ծալած նստենք, բայց չպետք է նաեւ թերագնահատենք մեր արածը:

 

Պետք է քայլել ազգային հարստություն ստեղծելու ուղղությամբ եւ մեծացնել ազգային համախառն արտադրանքը: Ինչպե՞ս հասնել դրան: Ասել, որ ամեն ինչ օլիգարխիայի ճիրաններում է, ինքնախաբեություն կլինի: Կարող եմ բազմաթիվ ոլորտներում տասնյակ օրինակներ բերել, երբ մարդիկ եկել են Հայաստան, ներդրել են եւ հաջողել իրենց նախաձեռնություններում:

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, եթե խոսում ենք որոշ ներդրումային ոլորտների մասին, գոյություն ունի ձեւավորված վատ ավանդույթների շարան, որը միշտ չէ, որ օրենքի, հաճախ դա տնտեսական ոչ առողջ մրցակցություն խնդիր է: Միգուցե, նաեւ պետությունն ունի հակամենաշնորհային ինստիտուտներն ուժեղացնելու կարիքը, բայց չպետք է մոռանանք, որ խոսում ենք մի երկրի մասին, որը միջազգային մի շարք գնահատականներով ԱՊՀ տարածքում առաջինն է: Իհարկե, մենք դեռ չենք հասել եվրոպական առաջադեմ երկրներին, բայց զարգացման ճանապարհին վերջին երկիրը չենք: Մենք պետք է մեզ ճիշտ գնահատենք, մենք աշխարհասփյուռ ազգ ենք, որը կարողացել է իր տեղը գտնել աշխարհի շատ երկրներում:

 

Ապրիլի 1-ին կայացած մարդկային կապիտալին խնդրին նվիրված «ՀԲԸՄ զրույցներ»-ի մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին