Ավրորա Մարդիգանյանի գիրքը` հայերեն - Mediamax.am

7070 դիտում

Ավրորա Մարդիգանյանի գիրքը` հայերեն


Լուսանկարը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր եւ հայ ժողովրդի՝ փորձություններով լի ճանապարհի մասին:

 

Հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում եւ 1918թ. տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

 

«Աստված ողորմած եղավ իմ հանդեպ եւ խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստված… իմ փրկության համար»,- իր գրքում գրել է Ավրորա Մարդիգանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին