Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը:
Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Երեւան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում, ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց բոլոր ակցիաները մրցակից խանութների համեմատ ավելի մատչելի են լինելու:
Նրա խոսքով՝ երեւանյան «Կարֆուր»-ը առաջնահերթությունը տալու է հայկական արտադրողներին:
«Մենք նաեւ ընդլայնվելու նպատակներ ունենք: Երեւանի նման մեկմիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքն արժանի է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի «Կարֆուր»»,- ասել է հիպերմարկետի տնօրենը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: