Կստեղծվի Արեւմտահայերեն վիքիպեդիա - Mediamax.am

4416 դիտում

Կստեղծվի Արեւմտահայերեն վիքիպեդիա


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Վիքիմեդիա Հայաստանը Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ ձեռնարկում է Արեւմտահայերեն վիքիպեդիայի զարգացման ծրագիր:

Ծրագրի նպատակն է ստեղծել եւ զարգացնել արեւմտահայերեն վիքիպեդիա՝ համախմբելով Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների ներուժը:

 

Մարտի 11-ին Բեյրութի «Լեւոն Շանթ» կենտրոնում տեղի կունենա հանդիպում Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ՝ նվիրված Արեւմտահայերեն վիքիպեդիայի ստեղծման եւ զարգացման ծրագրին:

 

2015-ից Վիքիմեդիա Հայաստանը համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» հետ՝ նպատակ ունենալով խթանել Արեւմտահայերեն վիքիպեդիայի ստեղծումն ու զարգացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին