Երեւան: Մեդիամաքս: Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը փակ է:
“Հորդառատ անձրեւների հետեւանքով հունիսի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում եւ այս պահին ճանապարհը փակ է”, - Մեդիամաքս-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:
Հունիսի 5-ի երեկոյան ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով: Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով:
Փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, որը ներկայումս տեղում ուսումնասիրություններ է կատարում: