«Բաց դռների օր» UWC համակարգում սովորել ցանկացողների համար - Mediamax.am

4698 դիտում

«Բաց դռների օր» UWC համակարգում սովորել ցանկացողների համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն եւ UWC Դիլիջան քոլեջը կազմակերպում են «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:

«Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում (Բաղրամյան պ. 40)։ 

 

UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ: 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում:

 

UWC Դիլիջան քոլեջից բացի, հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն սովորելու UWC-ի համակարգի քոլեջներում` Իտալիայում, Ուելսում, Հոնգ Կոնգում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:

 

«Բաց դռների օրվան» մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն այս հղումով https://www.etouches.com/ereg/newreg.php?eventid=107919&:

 

Միջոցառումը կվարեն UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան եւ UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը։

 

Նրանք կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` UWC Դիլիջան քոլեջին վերաբերող հարցերին, կներկայացնեն ընդունելության կարգը։ Միջոցառման ընթացքում կարող եք շփվել նաեւ UWC Դիլիջան քոլեջի աշակերտների հետ:

 

UWC Դիլիջան քոլեջն իր դռները բացեց ս.թ. սեպտեմբերին` ընդունելով 96 աշակերտների մոտ 50 երկրներից: Դպրոցի աշակերտների 90 տոկոսը սովորում է բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:

 

Ընդունելության գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում` www.am.uwc.org:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին