Անշարժ գույքը Երեւանում էժանացել է շուրջ 7%-ով - Mediamax.am

3595 դիտում

Անշարժ գույքը Երեւանում էժանացել է շուրջ 7%-ով


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն 1 քառ.մ. հաշվարկով 2011թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել են 7.3%-ով կամ 20 200 դրամով եւ կազմել 257 100 դրամ ($‌686):

Գների որոշակի նվազում (0.2%-ով) նկատվել է նաեւ 2011թ. մարտի հետ համեմատ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, 2010թ. ապրիլի հետ համեմատ բնակարանների գների նվազում արձանագրվել է մայրաքաղաքի բոլոր համայնքներում՝ բացառությամբ Նուբարաշենի, որտեղ ավանդաբար անշարժ գույքի գները ամենաէժանն են Երեւանում (149 500 դրամ 1 քառ.մ. հաշվարկով, աճը՝ 3.5%):

 

Կենտրոն համայնքում  բնակարանների գներն ապրիլին նվազել են 4.7%-ով՝ 1 ք.մ. հաշվարկով կազմելով 447 300 դրամ:

 

2011թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ Երեւանում շուրջ 5%-ով նվազել են նաեւ բնակելի տների գները՝ 1 ք.մ. հաշվարկով կազմելով 272 400 դրամ:    

 

Գյումրիում բնակարանների միջին գներն 1 քառ.մ. հաշվարկով 2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի հետ համեմատ նվազել են շուրջ 10%-ով եւ կազմել 108 100 դրամ, իսկ Վանաձորում՝ աճել 0.6%-ով եւ կազմել 93 600 դրամ:

 

2011թ. ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16311 գործարքներ, որոնց 24.6%-ը՝ օտարման գործարքներ են:

Մեր ընտրանին