Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ավերումը Դեր Զորում - Mediamax.am

3758 դիտում

Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ավերումը Դեր Զորում


Լուսանկարը` http://massispost.com/


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի կրոնական ազատության հարցերով դեսպան Էնդրյու Բենեթը դատապարտել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS կամ ISIL) կողմից:

 

«Կանադան դատապարտում է ISIL-ի կողմից հայ նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու եւ դրա հարակից տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ավերումը, որն ամփոփում է 1915 թ.-ին սպանված բազմաթիվ հայերի մասունքները: Հերթական սրբավայրի կանխամտածված եւ բարբարոսական ավերումը եւս մեկ անգամ վկայում է ISIL-ի իրական էության, դրա ատելությամբ ու անհանդուրժողականությամբ լի գործողությունների մասին»,- ասված է Էնդրյու Բենեթի հայտարարության մեջ:

 

Նրա խոսքերով, Կանադան դատապարտում է այս ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որն աղավաղում է Իսլամի ուղերձը եւ հանգեցնում հազարավոր անմեղ զոհերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին