«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կենտրոնական գրասենյակում ռումբ են փնտրում - Mediamax.am

4235 դիտում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կենտրոնական գրասենյակում ռումբ են փնտրում


Լուսանկարը` www.itel.am


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 13:13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 4/1 հասցեում գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբ է տեղադրված:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը Մեդիամաքսին հայտնել է, որ շենքից աշխատակիցների տարհանման աշխատանքներն ավարտվել են եւ իրականացվում են աշխատանքներ ռումբի հայտնաբերման ուղղությամբ:

 

Այս պահին տեղում աշխատում են փրկարարները, Ազգային անվտանգության ծառայության եւ շտապ օգնության աշխատակիցները:

 

Մեր ընտրանին