Առաջիկայում ADC-ն կսկսի մատուցել ֆիքսված կապի ծառայություններ - Mediamax.am

2802 դիտում

Առաջիկայում ADC-ն կսկսի մատուցել ֆիքսված կապի ծառայություններ


Գեւորգ Գեւորգյանը
Գեւորգ Գեւորգյանը

Լուսանկարը` www.itel.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է ADC ընկերության հայտը համարային շարք եւ ոչ աշխարհագրական կոդ տրամադրելու մասին:

Ինչպես այսօր հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, նախկինում ընկերությանը տրամադրվել էր հասարակական համակցված ցանցի օգտագործման արտոնագիր:

 

ADC-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կոպյանը Մեդիամաքսին ասել է, որ ընկերությունը «չի վախենում մրցակցությունից» եւ առաջիկայում կսկսի մատուցել ֆիքսված կապի ծառայություններ:

Մեր ընտրանին