Երեւան: Մեդիամաքս: Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պաշտոնապես ներկայացրել է Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի հայերեն թարգմանությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վալտեր Այզեքսոնի հեղինակած կենսագրականի հայերեն հրատարակությունը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իսկ թարգմանության ու հրատարակության աշխատանքներն իրականացվել են “Անտարես” մեդիա հոլդինգի կողմից:
«Ուրախ եմ ներկայացնել Սթիվ Ջոբսի կենսագրականը պատանի ընթերցողներին: Վստահ եմ, ձեզնից շատերը կկարդան այս գիրքն ու կոգեշնչվեն Սթիվ Ջոբսի անձնական օրինակով: Հայերը նորարարության ու ստեղծարարության ձգտող են եւ կարծում եմ հայաստանյան ընթերցողին այս գիրքը շատ կհետաքրքրի»,- շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Գրքի հիմքում ընկած են շուրջ երկու տարվա ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված ավելի քան քառասուն հարցազրույցներ, ինչպես նաեւ հարցազրույցներ նրա ընտանիքի անդամների, ընկերների, ընդդիմախոսների, մրցակիցների, գործընկերների հետ:
Գիրքը հրատարակվել է 49 լեզուներով: Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել 1000 օրինակով: Այն բաժանվելու է Երեւանի եւ մարզերի գրադարաններին, դպրոցներին եւ բուհերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: