35 տարվա ընթացքում Արարատի սառցագլխարկը կրճատվել է 41%-ով - Mediamax.am

1916 դիտում

35 տարվա ընթացքում Արարատի սառցագլխարկը կրճատվել է 41%-ով


Լուսանկարը` Ararat Adventures

Արարատի գագաթին
Արարատի գագաթին

Լուսանկարը` Frank Wolf

Լուսանկարը` Mount Ararat Trek


Արարատ լեռան գագաթի սառցագլխարկը հալչում է գլոբալ տաքացման եւ կլիմայի փոփոխության հետեւանքով։

Աղրիիի համալսարանի բնական գիտությունների եւ գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, պրոֆեսոր Ալպերեն Կայսերիլին «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ 1987 թվականին սառցագլխարկի մակերեսը կազմում էր 8,42 քառ կմ:

 

«2022 թվականին այս ցուցանիշը կրճատվել է մինչեւ 4,96 քառ կմ, ինչը նշանակում է, որ սառցագլխարկի մակերեսը նվազել է մոտավորապես 41%-ով։ Սառցագլխարկը վտանգված է եւ այն պաշտպանելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել

գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցությունը»,- ասել է պրոֆեսորը։

 

«Եթե ջերմաստիճանը շարունակի աճել ներկայիս տեմպերով, ապա, ցավոք, սառցագլխարկը կարող է ավելի փոքրանալ: Ամեն 200 մետր բարձրանալուց ջերմաստիճանը նվազում է 1 աստիճանով։

Արարատի գագաթին Արարատի գագաթին

Լուսանկարը` Frank Wolf

5137 մետր բարձրության վրա օդի ջերմաստիճանը մոտավորապես 18 աստիճանով ցածր է, քան ստորոտում։ Նորմալ պայմաններում բարձր լեռնային շրջանում կլիմայի փոփոխության դեպքում այս սառցադաշտը չպետք է քայքայվի: Սակայն կլիմայի գլոբալ փոփոխության եւ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելացման պատճառով Արարատ լեռան վրա անհավասարակշռություն է առաջանում»,- ասաց պրոֆեսորը։

Լուսանկարը` Mount Ararat Trek

Նա նաեւ նշել է, որ լեռ բարձրացող զբոսաշրջիկների մեծ խմբերը նույնպես բնապահպանական խնդիրներ են ստեղծում։ Ըստ Կայսերիլիի, 2022 թվականին Արարատ է բարձրացել ավելի քան 20 հազար մարդ, իսկ այս տարի նրանց թիվն ավելի շատ է եղել։     

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին