Ֆիզիկոսները «լրացուցիչ» ժամանակով մատերիայի նոր փուլ են ստեղծել - Mediamax.am

1783 դիտում

Ֆիզիկոսները «լրացուցիչ» ժամանակով մատերիայի նոր փուլ են ստեղծել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Գիտնականները քվանտային համակարգչում մատերիայի նոր փուլ են ստեղծել, որում ժամանակը, կարծես, երկու հարթություն ունի։

Ինչպես գրում է բրիտանական Independent-ը՝ վկայակոչելով Nature գիտական ամսագրում տպագրված “Dynamical topological phase realized in a trapped-ion quantum simulator”, ժամանակի «լրացուցիչ» հարթությամբ մատերիայի աննախադեպ այս փուլը ֆիզիկոսները ստացել են Ֆիբոնաչիի թվերից ոգեշնչված՝ լազերային իմպուլսների հաջորդականությամբ։

 

Ըստ հետազոտողների՝ ժամանակի «լրացուցիչ» հարթության ստեղծումը կարող է փոխել մատերիայի մասին մարդկության պատկերացումները, ինչպես նաեւ օգնել ստեղծել քվանտային համակարգիչներ, որոնք կարող են փոխել աշխարհը։

 

«Այս մոտեցման մեջ «լրացուցիչ» ժամանակի չափման օգտագործումը մատերիայի փուլերի մասին միանգամայն տարբերվող մտածելակերպ է։ Ես աշխատել եմ այս տեսության վրա ավելի քան հինգ տարի, եւ տեսնելը, որ դա իրականանում է փորձերի ընթացքում, անչափ հուզիչ է»,- ասել է Ֆիլիպ Դումիտրեսկուն, ով նախագծի վրա աշխատել է Նյու Յորքի Ֆլատիրոն ինստիտուտի Հաշվողական քվանտային ֆիզիկայի կենտրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին