Մեկնարկել է «ԷդուԱրմենիա 2022» գիտակրթական աշխատաժողովը - Mediamax.am

847 դիտում

Մեկնարկել է «ԷդուԱրմենիա 2022» գիտակրթական աշխատաժողովը


Լուսանկարը`


Երեւանում մեկնարկել է «ԷդուԱրմենիա 2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովը:

Այն կտեւի չորս օր, կանցկացվի առկա եւ առցանց ձեւաչափերով։

 

Աշխատաժողովին մասնակցում է 120 խոսնակ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից:

 

«ԷդուԱրմենիա»-ից հայտնել են, որ միջոցառման նպատակը աշխարհի եւ համահայկական ներուժի միավորումն է՝ հօգուտ Հայաստանի եւ Արցախի գիտակրթական կյանքի առաջխաղացման:

 

«Կրթությունն այն զենքն է, որի միջոցով պիտի հասնենք պետության կայացմանը, զարգացմանը։ Մեր երազանքն է, որ օրերից մի օր պիտի հայկական կրթության համակարգը աշխարհի կրթական համակարգին հավասար լինի, եւ մենք էլ նորարար ենք լինելու այս ոլորտում»,- ասել է «ԷդուԱրմենիա» նախաձեռնության ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին