Փաշինյանն ու Փաթափությանը քննարկել են գիտության խնդիրները - Mediamax.am

985 դիտում

Փաշինյանն ու Փաթափությանը քննարկել են գիտության խնդիրները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում գիտության, կրթության զարգացմանն աջակցելու պատրաստակամության համար եւ նշել, որ այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը ռազմավարական կարեւոր ուղղություններից է:

Արտեմ Փաթափությանը նշել է, որ արդեն հանդիպել է նախարարների, կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների, մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։

 

«Այցելել եմ Սինոփսիս, Թումո, եւ սրանք հայկական հնարարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլ նաեւ ներդրում ունեն կրթության մեջ, բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության ոլորտում եւ ինֆորմատիկայի, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագա կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա»,- Փաթափությանի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստվում է մինչեւ 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը:  

 

Վարչապետը Արտեմ Փաթափությանին կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին