Հայազգի գիտնականը՝ Arms Control Person of the Year մրցանակակիր - Mediamax.am

exclusive
10609 դիտում

Հայազգի գիտնականը՝ Arms Control Person of the Year մրցանակակիր


Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին։

Arms Control Association-ը տարվա մարդ է հռչակում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։ 

Արեգ Դանագուլյանին եւ նրա գիտական խմբին մրցանակին առաջադրել էին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:

 

Դեկտեմբերի 12-ից հունվարի 9-ը օնլայն հարթակում անցկացված քվեարկությանը նրանք առավելագույն ձայներն են ստացել՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից։  

 

Մեդիամաքսին Արեգ Դանագուլյանն ավելի վաղ ասել էր, որ «մրցանակը ստանալն իրենց համար կարեւոր է այնքանով, որ այն ցույց կտա՝ աշխարհը տեսնում է գիտության կարեւորությունը մեր երեխաների անվտանգ եւ խաղաղ ապագան կերտելու համար, ինչպես նաեւ հայ գիտնականների ներդրումը այդ կարևորագույն գործում»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին