Զենքի ներկրման ծավալով Ադրբեջանը երկրորդն է Եվրոպայում - Mediamax.am

5567 դիտում

Զենքի ներկրման ծավալով Ադրբեջանը երկրորդն է Եվրոպայում


Զենքի ներկրման ծավալով Ադրբեջանը երկրորդն է Եվրոպայում
Զենքի ներկրման ծավալով Ադրբեջանը երկրորդն է Եվրոպայում

Լուսանկարը` http://infoglaz.ru/


Երեւան: Մեդիամաքս: Զենքի ներկրման ծավալով Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում:

Այս մասին վկայում է Ստոքհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի կողմից  հրապարակած  «Զենքի մատակարարման միջազգային միտումները 2013» զեկույցը:  

 

«Եվրոպայում զենքի ներկրման ծավալներով առաջատար է Մեծ Բրիտանիան  (Եվրոպա ներմուծվող զենքի ընդհանուր ծավալի 12 %), նրան մի փոքր զիջում է Ադրբեջանը (12%): Ադրբեջանը, որը տարածքային վեճ ունի Հայաստանի հետ, 2004- 2008 թթ. եւ 2009-2013 թթ. ժամանակահատվածում  ավելացրել է զենքի ներկրումը շուրջ 387 %-ով»,- ասված է զեկույցում:

 

2009-2013 թթ. Ռուսաստանի մասնաբաժինը Ադրբեջան առաքվող զենքի ծավալներում կազմել է շուրջ 80 %:

 

«Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում են եղել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը եւ Թուրքիան»,- ասված է զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին