Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այսօր պաշտոնական այցով ժամանելու է Երեւան:
2011թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Լիտվան, եւ Լիտվայի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը իրենց նախագահության առաջնահերթություններից է:
Ապրիլի 13-ին Վիենայում հանդես գալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում` Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ մտադիր է իր առաջիկա այցը Հարավային Կովկաս օգտագործել վստահության կառուցման ուղղված միջոցառումների կոչ անելու նպատակով:
«Բոլոր կողմերը պետք է առաջ շարժվեն Հարավային Կովկասում վստահության եւ դրա ամրապնդման միջոցառումների ոգով: Փոքր քայլերը կարող են մեծ ազդեցություն ունենալ»,- ասել էր Լիտվայի նախագահը: