Սիրիահայ համայնքում հերքում են հայերին գլխատելու մասին լուրերը - Mediamax.am

exclusive
3031 դիտում

Սիրիահայ համայնքում հերքում են հայերին գլխատելու մասին լուրերը


Սիրիահայ համայնքում հերքում են հայերին գլխատելու մասին լուրերը
Սիրիահայ համայնքում հերքում են հայերին գլխատելու մասին լուրերը

Լուսանկարը` http://temadaily.bg/


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայի հայկական համայնքում հերքում են սիրիացի զինյալների կողմից հայերի նկատմամբ բռնություն կիրառելու մասին լուրերը:

 

Սիրիայի հայկական համայնքում Մեդիամաքս-ի զրուցակիցը, ով ցանկացել է անանուն մնալ անվտանգության նկատառումներով, հայտնել է, որ այդ լուրերը ապատեղեկատվություն են:

 

«Ոչ մի հավաստի աղբյուր այդ տեղեկատվությունը չի հաստատում: Սա ապատեղեկատվություն է, չկան փաստեր բռնության ենթարկված անձանց մասին, թե ո՞վքեր են նրանք եւ արդյո՞ք հայեր են: Բացի այդ, Հալեպի այն արվարձանում, որտեղ իբրեւ թե տեղի է ունեցել այդ միջադեպը, հայեր չեն բնակվել ոչ նախկինում, ոչ էլ հիմա: Դրանք ոչ հավաստի լուրեր են»,- ասել է աղբյուրը:

 

Նրա խոսքերով, եթե հայերի հանդեպ նման բռնություններ կիրառված լինեին, ապա այդ մասին տեղյակ կլինեին թե' հայ համայնքի մյուս անդամները, թե' Հալեպի ազգային առաջնորդարանը: «Մինչդեռ անհայտ կորած անձանց մասին լուրեր համայնքում չկան»,- ասել է նա:

 

Աղբյուրի փոխանցմամբ, սիրիահայերի հանդեպ բռնության կամ հետապնդումների մասին խոսելն անհիմն է:

 

«Այո', չի կարելի հերքել, որ իսլամական ծայրահեղականների կողմից որոշ գործողություններ իրականացվում են քրիստոնյաների` արաբ քրիստոնյաների, ասորիների դեմ, բայց մենք` հայերս, այդ քրիստոնյա հատվածի շատ փոքր տոկոս ենք կազմում»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին