Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր–Մաթեւոսյանն այսօր ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում լավատեսության հիմքեր չի տեսնում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին այցը Երեւան ցույց տվեց, որ «Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի հայ-թուրքական արձանագրությունների հարցում»:
«Արդեն իսկ պարզ է, որ 2010 թ-ից ի վեր, երբ ստորագրվեցին արձանագրությունները, Հայաստանի լծակները գնալով թուլանում են, եւ այս գործընթացն արդեն դուրս է եկել ՀՀ գործունեության դաշտից՝ դառնալով շատ ավելի անկանխատեսելի»,- նշել է փորձագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: